Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հունիս 12,2019 20:15

Հունիսի 12-ին Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, էմիրաթականը` ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Խալիֆա Շահին ալ-Մրրին (Khalifa Shaheen al Marri):

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան փոխայցելությունների, առևտրատնտեսական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, գիտակրթական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին ս.թ. մայիսի 2-3-ը Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման, ինչպես նաև ՀՀ և ԱՄԷ համապատասխան գերատեսչությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և միջազգային կառույցներում փոխգործակցությանը:

Խորհրդակցությունների ավարտին Գրիգոր Հովհաննիսյանը Խալիֆա Շահին ալ-Մրրիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930