Լրահոս
Օրվա լրահոսը

Վիսենտե Դել Բոսկե. «Ուժեղ հավաքական ունենալու համար ուժեղ ազգային առաջնություն պետք է ունենալ»

Հունիս 18,2019 21:35

ՀՖՖ հրավերով Երեւան ժամանած իսպանացի անվանի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն այսօր հանդիպեց մարզական լրագրողներին:

Հարցին, թե հնարավո՞ր է ուժեղ հավաքական ունենալ առանց ուժեղ ազգային առաջնության, իսպանացի հանրահայտ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն պատասխանեց. «Ուժեղ լիգա ունենալը շատ կարեւոր է հավաքականի համար: Իսպանիայում Լա լիգայի մակարդակը շատ ուժեղ է: Վերջին տարիներին միշտ իսպանական թիմերն էին կազմում եվրագավաթների եզրափակիչները եւ հաղթում էին: Այս տարի այդպես չստացվեց, բայց դա չի փոխում գրանցված տվյալները՝ Մադրիդի «Ռեալ», «Բարսելոնա», Մադրիդի «Ատլետիկո», «Դեպորտիվո» ակումբները շատ բանի են հասել եւ դա օգնում է հավաքականին: Վերջին տարիներին Իսպանիայում հանդես էին գալիս Մեսսին եւ Ռոնալդուն; Բայց դա իսպանացի ֆուտբոլիստների համար վատ չէր: Ես կասեի՝ ընդհակառակը: Շատ կարեւոր է դրսում ֆուտբոլիստների հանդես գալը: Մենք տարիներ առաջ ունեինք ֆուտբոլիստներ  «Լիվերպուլում», որոնք կորիզն էին կազմում Իսպանիայի հավաքականի: Ունեինք ինը ֆուտբոլիստ «Բարսելոնայից»: Այդ ամենը լավ է, լավ է, որ մի ակումբի շատ ֆուտբոլիստներ լավ են համագործակցում հավաքականում:

Հայաստանի հավաքականին կարեւոր խաղեր են սպասվում սեպտեմբերին եւ նրանից արդեն պետք է պահանջել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930