Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ին

Մայիս 11,2020 17:14

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 2019/2020 մրցաշրջանը AS հրատարակության տվյալներով վերսկսվելու է հունիսի 12-ին: Սակայն նշանակվել է նաեւ առաջնության ռեստարտի պահեստային օր՝ հունիսի 19-ը:

Նախատեսվում է առաջնությունն ավարտին հասցնել երկու ամսվա ընթացքում, որպեսզի ակումբները օգոստոս ամսին պատրաստ լինեն Չեմպիոնների լիգային:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսպանիայի առաջնությունը ժամանակավորապես կասեցնելու պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում էր «Բարսելոնան», որը 2 միավորով գերազանցում էր երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031