Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին: Կա մեկ զոհ

Հունիս 26,2019 23:40

Հունիսի 26-ին, ժամը 20:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Մ., ծնված 1948 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը տեղափոխվել է Ճամբարակի ԲԿ, որտեղ և մահացել է։

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930