Լրահոս
Օրվա լրահոսը

Աբդուլլահ Գյուլը ցանկանում է հայ տնտեսագետ Աճեմօղլուին ընդգրկել նոր կուսակցության հիմնադիր կազմում.ermenihaber.am

Հունիս 27,2019 22:46

Թուրքիայում  շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) մի շարք ներկա ու նախկին անդամներ նախաձեռնում են ստեղծել նոր կուսակցություն:

Այդպիսով պնդումներ կան, որ Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը ցանկանում է նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր կազմում ներառել աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին: Վերջինս բնակվում է ԱՄՆ-ում:

Նշվում է, որ կուսակցությունը ղեկավարելու է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը:

Թուրքական աղբյուրը հետևյալ կերպ է անդրադարձել Տարոն Աճեմօղլուի հանգամանքին.

«Այն ժամանակ, երբ Գյուլը նախագահ էր, Աճեմօղլուին «Մշակույթի և արվեստի» մեդալով էր պարգևատրել: Գյուլը ցանկանում է, որպեսզի Աճեմօղլուն զբաղվի նոր կուսակցության «տնտեսական» հարցերով: Աճեմօղլուն աշխարհում ամենից շատ մեջբերվող առաջին 10 տնտեսագետներից մեկն է: Նա դասախոսում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտում: Հայ ընտանիքի զավակ Աճեմօղլուն Թուրգութ Օզալի նախագահության ժամանակ ամուսնացել էր պետնախարար Իսմայիլ Օզդաղլարի աղջկա հետ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930