Լրահոս
Օրվա լրահոսը

Աբդուլա Գյուլն իր հրաժեշտի ուղերձում հիշատակել է Լեռնային Ղարաբաղը. «Ազատություն» ռադիոկայան

Օգոստոս 26,2014 16:53

Լեռնային Ղարաբաղ և Պաղեստին. ահա այն երկու հակամարտությունները, որոնց մասին հարկ համարեց հիշատակել Աբդուլա Գյուլը երեկ երեկոյան թուրքական հեռուստաընկերություններով հեռարձակված իր հրաժեշտի ուղերձում:

«Լեռնային Ղարաբաղի և Պաղեստինի խնդիրները իմ նախագահության տարիներին մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում, մենք փորձել ենք հանդես գալ այս խնդիրներին լուծմանն ուղղված մոտեցումներով», – հայտարարեց Գյուլը:
Իր 15 րոպեանոց հրաժեշտի ուղերձում Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահը նաև հատուկ ընդգծում է, որ ինքը պետության առաջին ղեկավարն էր, ով լուրջ ուշադրություն դարձրեց կրոնական փոքրամասնությունների խնդիրերին:
«Ես մշտապես ձգտել եմ խուսափել բևեռացման ու վրեժխնդրության ցանկացած դրսևորումից: Իմ համոզմամբ, մենք պարտավոր ենք հանդուրժել Թուրքիայի ցանկացած քաղաքացու: Տարբեր կրոնական հավատամքները, տեսակետները, ինքնագիտակցության բազմազանությունը մեր հարստությունն են, կարող եմ ասել անգամ մեր ուժը: Հարգանքը մարդու հիմնարար, այդ թվում կրոնական ազատությունների հանդեպ իմ քաղաքական համոզմունքների անբաժան մասն է: Դա է պատճառը, որ ես դարձա Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը, ով այցելեց ալևիական աղոթավայր`ջեմեվի, ինչպես նաև մասնակցեց սրբազան Ռամադան ամսվա ընթացքում ալևիների կողմից կազմակերպված ճաշկերույթին` իֆթարին», – հայտարարեց Գյուլը` ընդգծելով նաև, որ իր նախագահության 7 տարիների ընթացքում աջակցել է քրդական փոքրամասնության իրավունքների ընդլայնմանն ուղղված ջաներին, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձրել Թուրքիայի բնակչության մահմեդականություն չդավանող խմբերի պրոբլեմներին:
Իր հրաժեշտի ուղերձում Գյուլը նա նշում է, որ արտաքին քաղաքական ասպարեզում իր յոթնամյա գործունեության հիմնական ուղղություններից մեկը եղել է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը:

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031