Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդակներ և մարզագույք՝ Վարդենիսի մարզադպրոցին

Հունիս 29,2019 14:09

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու  ուղղությամբ ակտիվ աշխատանքները, խոսքը ոչ միայն մարզադաշտերի կառուցման, կամ մրցումների կազմակերպման, այլև համայնքապատկան մարզադպրոցներին ու թիմերին իր հնարավորությունների սահմաններում մարզագույքով օգնելու մասին է:

Այս քաղաքականության տրամաբանության շրջանակներում այսօր ՀՖՖ-ի անունից Վարդենիսի N1 մարզադպրոցին է հանձնվել  գնդակներ և մարզագույք. այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը, ով մարզադպրոցի սաների և մարզիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու հարցը, հավելելով, որ Վարդենիսի տարածաշրջանում ևս մեկնարկել է փոքր մարզադաշտերի կառուցման աշխատանքները, ինչն ուղղված է զարգացնելու մանկապատանեկան ֆուտբոլը Վարդենիսում և հարակից գյուղերում:

Հ.Գ Ներկայումս Վարդենիսի N 1 մարզադպրոցի 8 խմբերում ընդգրկված են շուրջ 130 պատանի ֆուտբոլիստներ: Նախապատրաստական չորս խմբերում մարզվում են 7-ից 12 տարեկան, ուսումնամարզական չորս խմբերում՝ 13-ից 16 տարեկան պատանի ֆուտբոլիստներ: 2018 թ. մարզադպրոցի մինչև 16 տարեկանների հավաքական թիմը ՀՀ մարզադպրոցների Հանրապետական առաջնության մրցումներում գրավել է 3-րդ մրցանակային տեղը: «Անդրանիկ-05» թիմը մինչև 14 տարեկանների Հայաստանի 2018-2019թ.թ. առաջնության Բ խմբում  նվաճել է չեմպիոնի կոչումը: Հայաստանի 2019-2020թ.թ. առաջնությանը մարզադպրոցը հադես է գալու 2 թիմերով:

 

ՀՖՖ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930