Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենակ Ուրֆանյանի մայր. «Եթե պատերազմը պայմանավորված չէր, ո՞ւր էր նայում գերագույն գլխավոր հրամանատարը»

Հուլիս 05,2019 22:13

2016 թավականի ապրիլին՝ քառօրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը Համեստ Ներսիսյանն Aravot.am-ի հետ զրույցում քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին ասաց. «Ես երբեք չեմ հերքել, որ դա պայմանավորված պատերազմ էր»:

Տիկին Ներսիսյանն ասաց, որ ինքը միշտ այդ մասին խոսել է, դրվագներ է պատմել. «Հիշենք մարտ ամիսը՝ ամեն օր զոհեր էին լինում եւ չէին ասում, որ պատերազմական իրավիճակ է, դիվերսիոն խմբերի ահավոր ներթափանցումներ էին  լինում: Ես միշտ զարմանում եմ՝ եթե դա պայմանավորված չէր, ո՞ւր էր նայում նախկին գերագույն գլխավոր հրամանատարը: Ինչ էլ ուզում են անեն, ինչքան էլ հանձնաժողով… հերքեն, ասեն՝ էդպես չի, տեղյակ չէինք, ես չեմ հավատալու»:

Ուրֆանյանի մայրն ասաց. «Այդ էրեխեքը մարմնով պահեցին, որ մենք ունենանք ազգ, պետություն»:

Մեր հարցին՝ եթե հանձնաժողովն ինչ-որ բացահայտումներ անի, հնարավոր է մեղավորներ բացահայտվեն. «Մենք ապրում ենք մեր վշտով, մեզ ոչինչ չի սփոփելու, էդ ցավից տնքալով ապրում ենք, ոնց էր դժոխքում ապրես: Ինչ էլ բացահայտվի՝ մենք գիտենք՝ դա պայմանավորվածություն էր, որպեսզի հանձնեին 5 շրջանը… Եթե օգնություն են կանչել ու չեն գնացել, ասում են՝ հրաման չկա: Այո, հրաման չկար, իմ տղան գործել է ինքնուրույն, քանի անգամ օգնություն է խնդրել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Եթե քառօրյայի ու կորուստների համար մեղավորները բացահայտվեն, տիկին Համեստն էլի չի սփոփվելու, ասաց. «Ի՞նչ պետք է անեն, գործի՞ց ազատեն: Մանվելը ոնց է հիմա տառապում, այդպես պետք է դրանք տառապեն: Ոչ թե տանեն փակեն, ոնց որ Մանվելն է: Մանվելից առավել վատերը կան: Մինչեւ կյանքի վերջ պետք է տառապեն, ոնց ենք մենք տառապում, այդպես պետք է տառապեն»:

Մանրամասն՝ տեսանյութում`քիչ անց 

Տիկին Ներսիսյանը թոռնուհու հետ ներկա էր «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանի բացմանը:

Մեր զրույցի ընթացքում նրան մոտեցավ կենտրոնում վերականգնողական կուրս անցնող զինվորներից մեկը, ողջագուրվեցին, ապա տիկին Համեստը մեզ ասաց. «Այ էսպես ենք ապրում, մխիթարվում»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031