Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքի պաշտպան» կենտրոնի տղաների գաղափարն իրականություն դարձավ. բացվեց Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանը

Հուլիս 05,2019 20:34

Այսօր «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանը, ինչպես նաեւ բացվեց գրադարան՝ ուսանողների եւ զինվորների համար:

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողներին ասաց, որ այդ սրահներում կիրականացվեն տարբեր միջոցառումներ՝ դասախոսություններ, համերգներ, ցուցահանդեսներ. «Կարծում եմ դա լավագույն մոդելը պետք է լինի ուսանողության մերձեցման եւ մեր զինվոր տղաների եւ յուրաքանչյուրի, ով ցանկություն կունենա շփում ունենալ մշակութային կամ աշխատանքային հարթակներում»:

Մուրադյանի տեղեկացմամբ՝ այդ ամենը ստեղծվել է բուհի շրջանավարտների ջանքերով, 2 տարի առաջ քննարկել են, ապա արտերկրում ճաշկերույթի ընթացքում դրամահավաք է կազմակերպվել:

Ռեկտորի խոսքերով՝ անցյալ տարի «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում նշվում էր Ռոբերտ Աբաջյանի ծնունդը. «Եվ այդ ժամանակ տղաների մոտ միտք առաջացավ՝ իրենց ընկերոջ անունով լսարան ստեղծել. Ռոբերտ Աբաջյանը դարձել է հավաքական կերպար՝ մեր նահատակված տղաների, եւ դահլիճն էլ հավաքական կերպարի անունով է»:

Սրահի բացման արարողությանը  ներկա էին Ռոբերտ Աբաջյանի հայրը, տատիկն ու պապիկը, ապրիլյան պատերազմում զոհված, հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը: Ներկա էին նաեւ  Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցող պաատվիրակությունների ներկայացուցիչներ եւ անվանի բժիշկներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031