Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում մի ամբողջ զինանոց է կամավոր հանձնվել

Հուլիս 09,2019 17:19

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ու հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը միշտ իր արդյունքը տալիս է։ Հուլիսի 8-ին հերթական դեպքն արձանագրվեց։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ վարչություն եկած 43-ամյա տղամարդը մի ամբողջ զինանոց էր բերել՝ ոստիկաններին կամավոր հանձնելու։

Գործարանային համարներով «Կալաշնիկովի» չորս ինքնաձիգը, գործարանային համարներով «ՏՕԶ» և «Կարաբին» տեսակի հրացանները, ինքնաձիգի 25 փամփշտատուփերը, 5․45 մմ տրամաչափի 700-ից ավելի փամփուշտները փաթեթավորվել ու կնիքվել են՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկվելու համար։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։

Կրկին հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031