Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները Վրաստանում մասնակցում են հակաիշխանական ցույցերին

Հուլիս 13,2019 19:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Վրաստանում անցկացվող հակաիշխանական ցույցերին, որոնք ուղեկցվում են հակառուսական լոզունգներով, ադրբեջանցիներ են մասնակցում։ Համացանցում տարածված տեսանյութում լրագրողը շրջում է ցուցարարների շարքերում՝ փորձելով պարզել, թե ինչու են նրանք մասնակցում բողոքի ակցիաներին։ Նրանց մեծ մասը հրաժարվում են պատասխանել հարցերին նշելով, որ ադրբերջանցի են և չեն տիրապետում վրացերենին։

Ադրբեջանցիների մասնակցությունը կազմակերպված բնույթի տպավորություն է թողնում։ Ռեպորտաժում հարցված ադրբեջանցիներից մի քանիսը  ռուսերենով և վրացերենով կցկտուր պատասխաններ են տվել՝ բողոքելով իշխանություններից և ռուսներից։ Նրանցից մեկն անգամ ռուսերենով պնդել է, որ Վրաստանի գործող իշխանություններ արդեն ի վիճակի չեն կառավարելու, ցույցի մասնակից մեկ այլ ադրբջանցի  բողոքել է ռուսական օկուպացիայից, իսկ մեկ ուրիշը կոչ է արել Միխայիլ Սահակաշվիլուն վերադառնալ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: