Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին. տուժածներ չկան. ԱԻՆ

Հուլիս 13,2019 23:53

Հուլիսի 13-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի մոտ 9-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել (մոտ 3 մետր) մոտակա ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև դուրս բերել ձորակից:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031