Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Հրապարակի’ր «զեկույցի» անունն ու հեղինակներին

Օգոստոս 04,2019 22:04

Նիկոլ Փաշինյանի արձակուրդն էլ վրեն չեկավ։ Անգամ պետական միջոցների հաշվին կազմակերպված նոստալգիկ կուկուռուզն ու ՔԱՇՔԱՅ ֆոտոսեսիան, հաստափոր գրքերն ու գոնե ինքդ քեզ հետ ազնիվ ու մենակ մնալու հնարավորությունը չօգնեցին։

Արձակուրդից վերադարձը ամփոփվեց նույնքան կեղծ ու ստահոդ ճարտասանությամբ, որքան «ժողովրդի վարչապետի» սովորական աշխատանքային զեղումներն էին։

Այ ընկեր, ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ անճարությունդ քողարկելու հերթական փորձ, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն։ Հրապարակի’ր «զեկույցի» անունն ու հեղինակներին։

Դու ին՞չ գիտես պետության մասին, պետական ինստիտուտների մասին։ Քեզ ասեմ, որ մեր թողած պրոֆեսիոնալ համակարգերի շնորհիվ է, որ անկախ քո նշանակած բազմաթիվ քյանդրբազ ղեկավարներից, նախարարություններն, մարզպետարաններն ու գերատեսչությունները դեռ ինֆարկտ չեն ստացել։

Մեր թողած երկրի քաղաքական ու տնտեսական պոտենցիալը դու եւ քո ընկերները մսխում եք տերմիտների նման, քայքայում եւ էրոզիայի ենթարկում պետական ապարատն ու հանրային կյանքի ոլորտները։

Հիշեցնում եմ քեզ. Մենք քեզ աշխատող, «քշվող», սարքին մեքենա ենք թողել՝ բոլոր ճանապարհային քարտեզներով։ Հա, երբեմն ջուրը կարող էր եռալ, անիվը կարող էր նստել, թարթիչը՝ չմիանալ, բայց դու մեզանից ստացել ես հիմնովին աշխատող պետական ապարատ։

Դու եւ քո թիմը այդքան ապիկար եք, որ քանդելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեք։ Հերիք է այդ մեքենան փոսերը գցեք, եզրաքարերին խփեք, խմած քշեք։ Հիշիր, որ այդ մեքենայից մի հատ է, եւ ոչ մի ֆիրմա սերվիսում այն փոփոխման ենթակա չէ…

Հա, հիշեցնեմ նաեւ, որ այդ մեքենան դու չես ժառանգել, դու այն փախցրել ես։ Չես կարում քշես, բեր թող տեղը։ Ու մի մոռացիր. Վարորդը նաեւ հսկիչ է։ Թե չէ ժողովուրդը կանգառից դուրս մի օր կանգառ է պահանջելու։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

Նիկոլ Փաշինյանի արձակուրդն էլ վրեն չեկավ։ Անգամ պետական միջոցների հաշվին կազմակերպված նոստալգիկ կուկուռուզն ու ՔԱՇՔԱՅ…

Gepostet von Armen Ashotyan am Sonntag, 4. August 2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031