Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Շտապ օգնության մեքենան՝ խցանման մեջ

Օգոստոս 05,2019 19:35

Երեւանի՝ ավտոմեքենաներով խցանված փողոցներում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել շտապ օգնության մեքենայի, որը ազդանշան տալով փորձում է «ճեղքել» խցանումն ու հասնել կամ հասցնել հիվանդին:

Սակայն, շատ հաճախ, եթե անգամ վարորդները շատ ուզենան էլ, չեն կարող ճանապարհ տալ շտապ օգնության մեքենային, քանի որ այնքան շատ են մեքենաները, խցանումն էլ այնքան խիտ է, որ վարորդները ազատ տարածություն չունեն ճանապարհը բացելու համար:

Նման իրավիճակներ հաճախ հանդիպում ենք Արշակունյաց, Մյասնիկյան, Իսակովի պողոտայում: Այսօր էլ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, որտեղ, ինչպես շատ հաճախ է լինում, խցանում էր, շտապ օգնության մեքենան, մի որոշ ժամանակ սպասում է, մինչեւ կրկեսին հարակից հատվածում նրան ճանապարհն են տալիս, սակայն մի քանի մետր առաջ գնալով՝ մեքենաների խիտ հոսքի եւ խցանման պատճառով «ոտքը կախ է գցում» խաչմերուկում, էլի մի որոշ ժամանակ սպասում՝ մինչեւ ճանապարհ կտան:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարգացած շատ երկրներում այս խնդրի լուծումը գտել են՝ թե ինչպես «ազատեն» շտապ օգնության, հրշեջ ծառայության կամ այլ կարեւոր ծառայությունների ճանապարհը. այստեղ երթեւեկության մի քանի շարքերից մեկը մշտապես ազատ է լինում, այն նախատեսված է հենց հրատապ դեպքերի համար, որպեսզի շտապօգնությունը կամ հրշեջ մեքենան չընկնեն խցանման մեջ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031