Լրահոս
Օրվա լրահոսը

Մրգաշենում յուրացվել է մոտ 12․600․000 դրամ

Օգոստոս 08,2019 20:40 Share

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է բացահայտվել:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Մրգաշենի համայնքապետարանում հրամանագրել է տարբեր անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր և ընդհանուր յուրացվել է մոտ 12 միլիոն 600.000 դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031