Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհետական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին և դատախազությանը. Գոռ Աբրահամյան

Օգոստոս 08,2019 20:50

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակման և հատկապես դրա վերաբերյալ արվող տարատեսակ մեկնաբանությունների, հայտարարությունների կապակցությամբ հարկ եմ համարում կարճ արձագանքել հետևյալը:

Հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհետական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին և դատախազությանը:

Պետք է ակնհայտ լիներ, որ 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կոնկրետ հրապարակման մեջ նշվող հանգամանքների վերաբերյալ ապացույցների բավարար համակցություն ունենալու դեպքում կկայացվեին դրանից բխող համապատասխան դատավարական որոշումներ, կհարուցվեր քրեական հետապնդում, որոնց վերաբերյալ կապահովվեր պատշաճ իրազեկում:

Միաժամանակ հարկ է նշել, որ նախաքննության շրջանակներում ձեռնարկվել և ձեռնարկվում են բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողություններ ոչ միայն հրապարակման մեջ նշվող, այլ նաև մի շարք այլ հանգամանքների, վարկածների ստուգման նպատակով:

Նշված հանգամանքների ստուգման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ որոշակի տվյալներ առկա են նաև քրեական գործից անջատված և դատարան ուղարկված նյութերում: Իսկ նախաքննության ավարտից և գործը դատարան ուղարկվելուց հետո այդ նյութերը հրապարակային են, հասանելի բազմաթիվ այլ շրջանակների: Հետևաբար որքան էլ անընդունելի է, այնուհանդերձ, հնարավոր չէր բացառել տարատեսակ տեղեկատվական ռեսուրսներում, պաշտոնապես չճշտված լինելու պայմաններում, դրանք յուրովի մեկնաբանությունների արժանանալու հավանականությունը:

Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ քրեական գործի՝ բացառապես նախաքննության փուլում գտնվող նյութերն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության հրապարակելու ցանկացած փորձի մասին իրավապահ մարմիններին հասու դառնալու դեպքում անհապաղ միջոցներ կձեռնարկվեն դրանք քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031