Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը ձերբակալվել է

Օգոստոս 08,2019 21:44

Ատամբաեւի կողմնակիցների շտաբից Ինտերֆաքսին տեղեկացրել են, որ նախկին նախագահը որոշել է կամավոր հանձնվել ուժայիններին, որպեսզի խաղաղ բնակչության շրջանում զոհեր չլինեն: Դրանից առաջ ՆԳՆ-ի հատուկ ջոկատայինները հատուկ միջոցներ եւ լուսաձայնային նռնակներ էին կիրառել Կոյ-Տաշ գյուղի, որտեղ գտնվում է Ատամբաեւի առանձնատունը, բնակիչների հետ բախումների ժամանակ: Գյուղի մուտքը փակվել է:

Ձերբակալված նախկին նախագահի կողմնակիցները ուժայինների մեքենան, որում գտնվում է նա,  բաց չեն թողնում, հաղորդում է 24.kg-ն: Լսվել են կրակոցներ եւ պայթյուններ: Ստիպված են եղել մեքենայի ուղղությունը փոխել: Հնարավոր է, Ատամբաեւին որոշել են տարհանել շրջանցող ճանապարհով:

Կոշ-Տայ գյուղի գործողությանը, որտեղ գտնվում է Ատամբաեւի տունը, մասնակցել է ՆԳՆ-ի շուրջ երկու հազար աշխատակից, որոնց ղեկավարել է անձամբ ՆԳՆ ղեկավար Կաշկար Ջունուշալիեւը:

Հինգշաբթի ուժայինները եւս մի գրոհ են ձեռնարկել: Ականատեսների խոսքով, գործի է դրվել հատուկ տեխնիկա՝ ջրցաններ եւ հատուկ նշանակության մեքենաներ: Նախորդ օրը առանձնատան վրա երկու գրոհներն անհաջող են ավարտվել: Արդյունքում, վեց հատուկ ջոկատայիններ վիրավորվել են ու գերի ընկել Ատամբաեւի կողմնակիցներին: Նրանց իշխանություններին են վերադարձրել հինգշաբթի օրը: Եվս մեկ հատուկ ջոկատային մահացել է դիպուկահարի կրակոցից, իսկ Չույսկի շրջանի միլիցիայի ղեկավարը կոմայի մեջ է եւ ծանր վիճակում է: Բախումների ընթացքում, ընդհանուր առմամբ տուժել է 40 մարդ:

Ատամբաեւին ձերբակալել փորձել են այն բանից հետո, երբ հունիսի վերջին պառլամենտը նրան զրկեց անձեռնմխելիությունից, որ նա ուներ որպես նախկին նախագահ: Նրան կասկածում են ապօրինի հարստանալու, հողատարածքներ յուրացնելու, Բիշքեկի ՋԷԿ-ի մոդեռնացման ժամանակ կոռուպցիայի, ինչպես նաեւ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին 2013 թվականին անօրինական ձեւով ազատ արձակելու մեջ: Երկրի նախկին ղեկավարը մեղադրանքներն աբսուրդ է համարում՝ հրաժարվելով ներկայանալ հարցաքննության:

Ատամբաեւը Ղրղզստանի նախագահ եղել է 2011 թվականի դեկտեմբերից մինչեւ 2017 թվականի նոյեմբեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031