Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը սեպտեմբերին կգա Երեւան

Օգոստոս 11,2019 10:00

Գերմանիայում բնակվող կին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 51 կգ քաշային կարգում WBA, WBO, WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը սեպտեմբեր ամսին գալու է Երեւան:

Նրա հետ միասին Հայաստան են ժամանելու Գերմանիայի մի քանի առաջատար հեռուստաընկերություններ, որոնք, Aravot.am-ի տեղեկություններով, Սյուզիի մասին ֆիլմ են նկարում:

Սյուզի Կենտիկյանը ավարտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան եւ նույնպիսի հաջողությամբ մասնակցում է Գերմանիայում մեծ ճանաչում ունեցող հեռուստաշոուների:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031