Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանես Նազարյան. «Նպատակս չեմպիոն լինելն էր եւ ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել իմ ազգին»

Հուլիս 30,2026 16:43 Share

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը Բաքվում անցկացված Մ17 աշխարհի առաջնությունից վերադարձել է հայրենիք։

Ադրբեջանի մայրաքաղաքում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած 71 կգ քաշային Ջանես Նազարյանը մրցաշարից առաջին տպավորություններով կիսվել է լրատվամիջոցների հետ։

Podium 71kg GR – Gold: Janes Nazaryan (ARM)

«Նպատակս չեմպիոն լինելն էր, որի համար աշխատանք էի տարել։ Ամեն ինչ լավ գնաց, մեր պլանավորածով։ Որոշ սխալներ եղան, որոնք կարող էին ինձ խանգարել այդ ճանապարհին, բայց փառք Աստծո, ամեն դեպքում կարողացա հաղթել։ Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին։

Հարյուր տոկոս վստահություն չկար, բայց մարզչիս հանգստությունը ինձ էլ հանգստություն բերեց, քանի որ ինքը նույնպես ինձ հանգստացնում էր կողքից։ Եվ ես էլ հիշելով իմ տարած աշխատանքը՝ չէի կասկածում իմ վրա»,-ասել է Ջանեսը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել