Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ի տնօրենը հորդորում է զերծ մնալ ի աջակցություն իրենց ձերբակալված աշխատանքային գործընկերների ինքնաբուխ հավաքներից

Օգոստոս 14,2019 17:32

13․08․2019թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների կողմից ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր՝ Ալեքսան Զաքարյանը, տնօրենի խորհրդական Արմեն Խանամիրյանը և «Էլլիպս Ջի Էյ» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականուշ Սահակյանը։ Չնայած այս հանգամանքին, 2 ընկերությունները և՛ Էլլիպսը, և՛ Սեքյուրիթի Դրիմը աշխատում են բնականոն ընթացքով, պատշաճ կատարում են պետության հանդեպ ստանձնած իրենց պայմանագրային պարտավորությունները։

Միևնույն ժամանակ հորդորում ենք 2 ընկերությունների աշխատակիցներին՝ զերծ մնալ ի աջակցություն իրենց ձերբակալված աշխատանքային գործընկերների ինքնաբուխ հավաքներից, բողոքի ակցիաներից, դրանով իսկ չխափանելով ընկերությունների բնականոն աշխատանքը, որով կվտանգվի նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունը։

Վստահ ենք, որ քննչական մարմինները քննությունը կիրականացնեն օբյեկտիվ, կգործեն օրինական և այդ պարագայում ներկայիս որոշակի խեղված արդարությունը կվերականգնվի։

Ինչպես նաև սույն հայտարարությամբ հրավիրում եմ բոլոր հսկող և վերահսկող մարմինների ուշադրությունը սույն դեպքով քննչական մարմինների հակաիրավական գործողությունների հետ կապված։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ մամուլում հրապարակվել են տեղեկություններ, որ իբրև թե ընկերությունների ղեկավարները ստիպողաբար ցանկանում են աշխատակիցներին դուրս բերել փողոց՝ ի նշան բողոքի ակցիայի։ Ցանկանում ենք հայտարարել, որ այդ տեղեկատվությունը բացարձակ սուտ է։ Ընկերությունների ղեկավար կազմը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նման երևույթները բացառելու ուղղությամբ։

«Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ

 Տնօրեն` Գ. Զատիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031