Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան․ Նպատակը ակնհայտ՝ հասնել Բակո Սահակյանի հրաժարականին և հեղափոխությունը արտահանել Արցախ․ Yerevan.today

Օգոստոս 17,2019 19:19
David Shahnazaryan

BBC-ի հայտնի հարապարակումից հետո մամուլը գրեց, որ իշխանությունը ամեն գնով փորձում է փաստարկներ գտնել գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու համար: Ինչ հետևանքներ կարող է ունենալ իշխանության նման քայլը, արդյոք գեներալների հետապնդումները կոնկրետ նպատակ են հետապնդում, ինչ արձագանք կտա այս ամենին հանրությունը: Այս հարցերի շուրջ զրուցել ենք պետական, քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք նաև հարցազրույցի տեքստային տարբերակը:

BBC-ի հայտնի հրապարակումից հետո մամուլը գրեց, որ իշխանությունն ամեն գնով փորձում է փաստարկներ գտնել գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալալելու համար: Եթե մեկնաբանենք այս իրողությունը, այս ներքին խմորումները գեներելին ամեն կերպ հետապնդելու քրգործ հարուցելու, ինչպե՞ս կմեկնաբանեք, և եթե սա իրականություն դառնա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ

Նախ կարճ BBC-ի հայտնի աղմկահարույց հրապարակման մասին: Դա Հայաստանի  իշխանությունների կողմից կազմակերպված հրապարակում էր, մի քանի հանգամանքների հետ կապված: Առաջինը, որ մարտի 1-ի գործով բառիս բուն իմաստով խայատառակ են լինում, և ոչ միայն Հայաստանում այլ միջազգային հանրության մոտ, Եվորպական մի քանի իսնտիտուտներում, Վենետիկի հանձնաժողովում,ՄԻԵԴ-ում՝ անհեթեթ մեղադերանքներով:

2-րդ՝ Փաշինյանը վարչապետ դառնալու առաջին օրվանից  տարել է Արցախի և բանակի դեմ ուղղված քաղաքականություն, քարոզչություն, և նա կոնկրետ ծրագրեր ուներ այսպես կոչված  հեղափոխության արտահանումը Արցախ, և պատրաստում էր այնտեղ մեծ ապակայունացում իրեն ենթակա քաղաքական, ռազմական գործիչի կողմից, Սամվել Բաբայանի մասին է խոսքը, բայց երբ նա հանդիպեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից այն անձանց կողմից, որոնք անկախ նրանից Արցախի հանրապետության պետական պաշտոնի են թե ոչ , այնտեղ ինստիտուտներ են, օրենքի շրջանակներում շատ կոշտ միջոցներ են կիրառվելու, և չի թույլատվրում որևէ ապակայունացում, դրանից հետո նա իր տակտիկան մարտավարությունը փոխեց, որոշեց գնալ Արցախ այնտեղ անհեթեթ ելույթ ունենանալ: Նա փորձում է նախապատարաստել հասարակական կարծիք այն անձանց դեմ, որոնք Արցախում ինստսիտուտներ են, տվյալ դեպքում Սամվել Կարպետյանի՝ Օգանովսկու դեմ: Դուք տեսաք, որ BBC-ի հրապարակումից անմիջապես հետո իրեն ենթակա մամուլն անմիջապես սկսեցին այդ քարոզարշավը, բայց դա և հանրության կողմից և իր ենթակայության տակ գտնվող մամուլի կողմից բավական կոշտ արձագանքի արժանացավ և այդ հասարակական կարծիքը նրան չի հաջողվել ստեղծել: ինչևէ նա որևէ կերպ չի դադարեցրել իր ծրագրերը, որ ուներ և նա շարունակում է:  Ձևերն է փոխել: Նպատակը ակնհայտ՝ հասնել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականին և հեղափոխությունը արտահանել  Արցախ, նոր Հայաստան կոչվածը դարձնել այնտեղ Նոր Արցախ, նոր արժեքային համակարգ:

Այսինքն լիովին ազդեցություն ունենա՞լն է վերջնանապատկը։

Արժեքային համակարգը Արցախի փորձել փոխելը նույնպես, ինչը Հայաստանում էլ չի ստացվում արդեն : Հիմա Սամվել Կարպետյանը ոչ միայն Արցախյան ազատամարտի վառ խորհրդանիշներից մեկն է: Ինչպես ես ասացի անկախ նրանից նա ունի պետական պաշտոն թե ոչ, նա այնտեղ ինստիտուտ է, այդպիսի անձինք շատ  են Արցախում՝ Օգանովսկի, Վիտալի Բալասանյան, Արշավիր Ղարամյան: Եվ դատելով այդ տեղեկատվական նախապատրաստությունից, որը սկսկվեց BBC-ով, ես բավական հավանական եմ համարում, որ այդ տեղեկատվությունը, որ կա մամուլում, որ կա կալանավորման որոշում դա համենայնդեպս ամբողջովին այս նույն տրամաբանության մեջ է մտնում: Կրկնում եմ հարված Արցախին, հարված բանակին: Ուշադրություն դրաձրեք Փաշինյանի իշխանությունը մերժելով ազգ-բանակ ծրագիրը, դրա փոխարեն իրականցնում է ազգն ընդդեմ բանակի, սա է կատարվում, որը իրականում տապալված ծրագիր է: Բացի այդ նա հասկացավ, որ  օգոստոսի 5-ի Վերածնունդի հրապարակի իր ելույթը խայտառակություն  էր: Օրինակ ՀՀ-ում հավատրմագրված դիվանագետը այդ ելույթի մասին ինչ պետք է զեկուցի իր մայրաքաղաքում, կատարյալ անհեթեթությունը, որը ցույց է տալիս թե ինչքանով ներկայիս իշխանությունը  և ինքը՝ Փաշինյանը ընդհանրապես կտրված իրականությունից:

Խոսքը Արցախին վերաբերող հատվածների մասին են, որ Արցախը Հայաստանի մասի է:

Ողջ ելույթը ես մամուլում կարճ վերլուծել եմ, ամբողջովին անհեթեթություն է, պատճառներից մյուսը, որևէ դրական տեղաշարժ որևէ ուղղությամբ չկա, այն թվերը, որ տնտեսության մասին հրապարկվում են, դրանք իրականությունից շատ հեռու են, տնտեսությունը շատ վատ վիճակում է և շարունակում է վատանալ: Արտաքին քաղաքկանությունը ընդհանրապես տապալված է , իսկ Արցախի քաղաքականությունն այն քաղաքկանությունն է, որը ձեռնտու է Ադրբեջանին,  բանակցային գոևրծընթացն ամբողջովին տապալված է: Եվ սա այսպես կոչված վերելակային քաղաքկանության տրամաբանության մեջ է: Հիմա փորձելով օգտագործելով այս ամենն Արցախի դեմ, բանակի դեմ, նա շարունակում է այդ թուլացման քաղաքականությունը և բացի դրանից ինքը չի հրաժարվում և շարունակելու է փորձել Արցախում ինչ-որ իրեն ենթակաների անունից խառնվել Արցախի հարցերին: Սրա  հետևանքները ծանր են լիենլու առաջին հերթին իր համար: Ինքը շատ վատ է պատկերացնում ոչ միայն Արցախը, անհասկանալի է Արցախի հանրության համար իր ելույթի ողջ իմաստը, նա հայտարարեց նույնիսկ, որ բանակցային գործընթացներում շարունակելու է վերելակային քաղաքականությունը: Այստեղ կա մի ուրիշ հանգամանք ևս: Մարտի 1-ի այս գործի վերաբերյալ ուղիղ մեկ տար առաջ հայտարարեց, որ ամբողջովին բացահայտվեց մարտի 1-ը, բայց պարզվեց, որ սուտ է : Այսինքն, ինչ  է փորձում՝ հերթական անգամ մեծ աղմուկով ինչ-որ անձանց  են կալանավորում, այնուհետև նրանց սուսուփուս բաց են թողնում: Նույն տրամաբանության մեջ է այս ամենը: Եվ ես կրկնում եմ ևս մեկ անգամ ինչ տեղի ունեցավ անցած տարի ապրիլին, դա հակաարցախյան շարժում էր: Բացի դրանից այդ շարժումն ուներ շատ մեծ աշխարահաքաղաքաքական  բաղադրիչ: Նիկոլ Փաշինյանը բավական լավ մանիպուլացնում է և  BBC հրապարկումը մի բաղադրիչ ունի: Արևմուտքում քան քաղաքական շրջանակներ, խոսքը որևէ երկրի իշխանությունների մասին չէ, որոնք ունեն մտայնություն որ Հայասատնի Արցախի, քաղաքական այն հատվածը, որոնց համար Արցախը բարձրագույն արժեք է, որոնք իրենց առաջ խնդիր են դրել համար 1 անվտանգությունից հետո Արցախի միջազգային ճանաչմանը, եթե այդ հատվածը հեռացվում է քաղաքականությունից ապա Փաշինյանի համար շատ ավելի հեշտ կլինի շատ արագ գնալ զիջումների, տարածքային զիջումների: Փաշինյանը այժմ Ադրբեջանի սցենարով է բանակցում:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031