Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողեք էդ մարդն իրա մահով մեռնի, գործ չունեք, մեղք է, մինչեւ հիմա կոմայից դուրս չի եկել». Սարոյանը՝ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկայի») մասին

Օգոստոս 20,2019 15:43

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանն ասուլիս էր հրավիրել:

Ասուլիսի ընթացքում նա տեղեկություն տվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի մասին:

Հայտնի է, որ Սեյրան Սարոյանը Սուրիկ Խաչատրյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Ուստի լրագրողների հարցին, թե ինչ եկել է ԱՄՆ-ից, որտեղ բուժման նպատակով էր մեկնել, Սուրիկ Խաչատրյանի հետ հանդիպե՞լ է: Ի պատասխան՝ Սարոյանը տեղեկացրեց, որ Սուրիկ Խաչատրյանը հիմա Եվրոպայում է. «Շատ վատ առողջական վիճակում է, օպերացիա է տարել, թողեք էդ մարդն իրա մահով մեռնի, գործ չունեք, մեղք է, մինչեւ հիմա կոմայից դուրս չի եկել: Սիրտը թազա օպերացիա արեցին, կլապանը փակվել էր, լավ է` Փարիզում է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031