Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը՝ գերեվարված Արայիկ Ղազարյանի, Թրամփի հետ հանդիպման ու Մամեդյարովի հետ հանդիպումների մասին

Օգոստոս 22,2019 14:51

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մտահոգիչ համարեց Ադրբեջանի սահմանը հատած եւ գերեվարված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը: Ըստ նրա, այս պահին որեւէ նորություն չի կարող հայտնել. «Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ ե՛ւ Կարմիր խաչը, ե՛ւ Պաշտպանության նախարարությունը, ե՛ւ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցի զգայունությունն այնպիսին է, որ պահանջում է համակարգված մոտեցում»:

 

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներին, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բանակցությունները շարունակվում են, բանակցային գործընթացը չի կանգնել. «Բնականաբար, ամենը շարունակվում է, ըստ կանոնի, ամեն բանի մասին կտեղեկացնենք։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն»:

Հարցին՝ ինչո՞ւ ԱՄՆ-ի հետ հանդիպումները չի ստացվում, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ ԱՄՆ-ի հետ ունենք ակտիվ շփումներ. «Եղել են այցեր, եղել են շփումներ, մի հատ գնահատեք՝ ինչ մակարդակի շփումներ են եղել»:

 

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Թրամփի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանն ասաց, որ չեն ունեցել, բայց դրանից ԱՄՆ-ի հետ իրենց երկխոսությունը չի նվազել, շատ ավելի ակտիվացել է. «Միացյալ նահանգները յուրահատուկ համակարգ է, իր յուրահատուկ կառուցվածքով եւ, երբ որ պահը կլինի հանդիպումը կլինի»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031