Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է թմրամիջոցի մաքսանենգության համար կալանավորված անձի դին՝ կախված վիճակում

Օգոստոս 28,2019 11:16

2019թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 7։30-ին, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։

Նա կալանավորվել էր 29.03.2019թ., իր դիմումի համաձայն՝ 03.07.2019թ.-ից խցում պահվել է միայնակ, մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից շուրջ 200 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն կազմակերպելու և թմրամիջոցի ձեռք բերման փորձի համար։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031