Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է իր երեխային Գյումրու քաղաքային աղբանոց նետած մայրը․ որոշ մանրամասներ

Օգոստոս 31,2019 20:52

Ոստիկանության «Մուշ» բաժնի աշխատակիցները քիչ առաջ պարզել են Գյումրու Բուլվարային թաղամասում աղբանոց նետված երեխայի ինքնությունը։

Գյումրու Շիրակացի փողոցում, Ժամը 19-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության «Մուշի» բաժին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս պահին մայրը հարցաքննվում է, նա Գյումրիի «Մուշ» թաղամասի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին։ Վերջինս հայտնել է, որ ամուսնալուծված է։

Մեր աղբյուրները նաև նշում են, որ մայրը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում։ Հիշեցնենք, որ Շիրակի դատախազի տեղեկացմամբ, 1,5 տարեկան աղջկա դիակի վրա, արտաքին զննությամբ, տեսանելի վնասվածքներ չեն եղել, սակայն ձեռքերն ու  ոտքերը կապված են եղել կպչուն ժապավենով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031