Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կրեմլի կողմից Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելը ՀՀ ներքին գործերին միջամտել չէ. Վարդան Տողանյան

Սեպտեմբեր 03,2019 15:18

 ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այն կարծիքին չէ, որ ՌԴ-ն մերժել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին`ՀՀ-ին արտահանձնելու դիմումը: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, նա ուշադրություն հրավիրեց ՌԴ դատախազության պատասխանին, որով ՀՀ-ից արտահանձնելու անհրաժեշտությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվում: Սա դեսպանը համարում է զուտ իրավական գործընթաց:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի չարտահանձնումը դեսպանը նույնպես քաղաքական հարթությունում չի դիտարկում`հղում անելով այն հանգամանքին, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է:

Հիշեցնենք, Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Պողոսյանը հայտնաբերվել էր եւ ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում:

Դեսպանը քաղաքական ենթատեքստեր չի տեսնում նաեւ ռուսական ԶԼՄ-ների`հայկական իրադարձությունների անրադարձերում եւ դրանք պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշման հետ չի կապում: «ՌԴ–ի պաշտոնական դիրքորոշումը մեզ հայտնի է»,- ասաց դեսպանը:

Դեսպանն արտառոց ոչինչ չի տեսնում նաեւ «մարտի 1»-ի գործով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը Կրեմլի կողմից շնորհավորելու մեջ եւ Քոչարյանի գործով ՌԴ-ից եկող ազդակները չի համարում ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Քոչարյանը մի տասնամյակ էլ կառավարեր (գորշ կարդինալը խանգարեց), այսօր Պուտինի շնորհավորանքից բացի, Էրդողանի շնարհավորանքն էլ կստանար։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30