Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի շահագործման հարցում «Իմ քայլը» կիսում է վարչապետի դիրքորոշումը. Լիլիթ Մակունց

Սեպտեմբեր 09,2019 15:10 Share

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խմբակցությունը համաձայն է Ամուլսարի շահագործման հարցով վարչապետի հայտնած դիրքորոշման հետ: Անգամ այն պատգամավորները, որոնք դեմ են հանքի շահագործմանը:

Հիշեցնենք, քիչ առաջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել էր, որ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել: Ընկերությունը վերահաստատել է, որ հանքը շահագործելու են ամենաբարձր մակարդակով, թույլ չեն տալու աղտոտումներ: Իսկ կառավարությունը, վարչապետի հավաստմամբ, կարող է ամենօրյա մոնիթորինգ անցկացնել. որեւէ շեղում հայտնաբերելու պարագայում միայն կարող է զրկել «Լիդիան»-ին արտոնագրից: Վարչապետը Բնապահպանության տեսչական մարմնին հանձնարարել է ստուգել այն խնդիրները, որ նշված են «Էլարդ»-ի զեկույցում, շարունակվելու է նաեւ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ Յուրի Իվանյանը այլեւս չի ղեկավարի քննչական խումբը: Նրա փոխարեն նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նա նաեւ բնապահպաններին խնդրել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ վստահեցնելով, որ մինչեւ ապրիլ շինարարություն այնտեղ չի իրականացվի, իսկ ճանապարհը փակ պահելը մեծ հարված է Հայաստանի տնտեսական իմիջին։

Լիլիթ Մակունցը վարչապետի ուղիղ եթերից երկու հանգամանքի վրա է շեշտադրում անում`Հայաստանի իրավական պետություն լինելու փաստը եւ այն, որ չեն կարող բնակիչների շահերը հաշվի չառնվել:

Հարցին`եթե այնուհանդերձ դեպի Ամուլսար տանող ճանապարհը չապաշրջափակվի, իշխանությունն ուժ կկիրառի՞, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ գուշակություններ չի ցանկանում անել`սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30