Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացիները կեղծ թղթադրամ պատրաստելու պատրվակով մեկ միլիոն դոլար էին պահանջել

Սեպտեմբեր 16,2019 19:03

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 5-ին Պանամայի քաղաքացի ներկայացած ոմն Ջոնսոն ու նրա եղբայրը Երևանի հյուրանոցներից մեկում իր ներկայությամբ պատրաստել են 3 հատ 100 դոլարանոց թղթադրամ։ Դրանցից մեկն իրեն էին տվել ու վստահեցրել, որ իրական թղթադրամի նման կարող է իրացնել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ճշտվել է քաղաքացու նշած անձանց ինքնությունը՝ 34 և 37-ամյա օտարերկրյա քաղաքացիներ էին։ Պարզվել է, որ օտարերկրացիները կեղծ թղթադրամներ պատրաստելու պատրվակով ոստիկանություն դիմած անձից պահանջել էին 1 միլիոն դոլար։ Սեպտեմբերի 14-ին, ժամը 15։45-ին, նրանք հայտնաբերվել են մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում և իրենց վարած «Հունդայի Էլանտրա» ավտոմեքենայով հանդերձ բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։

Կատարվում է նախաքննություն։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30