Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում գյուլենականների «որսը» շարունակվում է. տասնյակ զինվորականների ձերբակալման որոշում է կայացվել

Սեպտեմբեր 20,2019 14:32

Ստամբուլի դատախազությունը 74 զինվորականների ձերբակալման թույլտվություն է տվել: Նրանք կասկածվում են ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած կառույցի՝ FETO-ի հետ համագործակցության մեջ:

Զինվորականներից 72-ը ենթասպաներ են, 2-ը՝ զինված ուժերում ծառայող այլ մասնագետներ։ Ստամբուլի նահանգային ժանդարմերիան 30 նահանգում միաժամանակյա գործողություններ է իրականացրել կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով ։

Հիշեցնենք, որ Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է FETO–ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30