Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական խումբը Սիրիայում ականազերծել է 91 հազար քմ տարածք. Ա1+

Հոկտեմբեր 01,2019 16:29

Սեպտեմբերի 20-27-ը Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը և նույն կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի էլբակյանը եղել են Սիրիայի Հանրապետությունում։ Այցի հիմնական նպատակն է եղել Սիրիայի տեղական  իշխանությանը հանձնել հայկական խմբի կողմից ականազերծված և մաքրված Հալեպ նահանգի Ալ Հուսեյնի բնակավայրի մոտ գտնվող 91 հազար ք/մ տարածքը։

Ռուբեն Առաքելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց․ «Ականազերծման միջազգային ստանդարտներին համապատասխան՝ կայացավ արարողակարգ, որի ընթացքում  համայնքային և տարածքային իշխանության ներկայությամբ նորից զննվում է տարածքը և որից հետո ստորագրվում է ընդունման և հանձման ակտը։ Ականազերծման տարածքները ընդունեցին Սիրիայի  Հալեպի ղեկավարությունը, ինչպես նաև հայ համայնքի  և ռուսական զորքերի ներկայացուցիչներ։ Հայաստանի կատարած աշխատանքը գոհունակությամբ է ընդունվել նրանց կողմից, քանի որ Հայաստանի հումանիտար առաքելությունը միակն է, որ Սիրիայում ականազերծում է անում» ։

Նազելի Էլբակյանը տեղեկացրեց, որ հայկական խումբը 112 հազար ք/մ տարածք է ականազերծել, նշված 91-ը հազար ք/մ երկու ականադաշտի է պատկանում,  իսկ հիմա արդեն երրորդ ականադաշտում են աշխատանքներ իրականացվում։

 

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031