Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ծախսերի կատարման ընթացքը խիստ անբավարար է, տնտեսությունը երկար սպասել չի կարող․ Բագրատ Ասատրյան. Ա1+

Հոկտեմբեր 03,2019 22:25

1994-1998թթ․ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը համաձայն չէ, որ 2020թ․ բյուջեն իր մեծությամբ աննախադեպ է։ Տեղեկացնենք, որ հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսել է հավաքագրել 1 տրլն 697 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է այս տարվա եկամուտների պլանավորված չափից։ Իսկ ծախսերը` 1 տրլն 880 մլրդ դրամ, որն այս տարվա  ծախսերից ավելի է 240 մլրդ դրամով կամ մոտ 480 մլն դոլարով։

Բագրատ Ասատրյանը գտնում է, որ իր մեծությամբ աննախադեպ էր 2019թ․ բյուջեն, որը նորից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն էր ներկայացրել։

Ասատրյանը, սակայն, մտահոգ է, որ կառավարությունը թերակատարել է ծախսերը, հատկապես կապիտալ ծախսերը։ Տեղեկացնում է, որ գանձապետական հաշվին կա մոտ 300 մլրդ դրամ, բայց նման բան չպետք է թույլ տալ․ այդ գումարը պետք էր ծախսել։

«Մեր իշխանությունները չեն կարողանում ծախսել, շեղումը շատ մեծ է։ Ծախսերի կատարման ընթացքը խիստ անբավարար է, կատարվել է ընդամենը 54,5 տոկոսով։ Տնտեսությունը չի կարող այդպես երկար սպասել»,- ասաց տնտեսագետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031