Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների հիմնական մասնակիցների միջև նախընտրական պայմանավորվածություններ են եղել․ Բագրատ Ասատրյան. «Ա1+»

Հուլիս 10,2026 18:15 Share
Bagrat Asatryan

«Իմ կարծիքով ընտրությունների հիմնական մասնակիցների միջև նախընտրական պայմանավորվածություններ են եղել՝ որոշակի վերադասավորումներ` պայմանով, որ իշխանությանը պետք է լինի «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ամեն մեկին ինչ-որ տեղեր հատկացվեցին, սահմանվեցին խաղի կանոններ, թե ոնց պետք է այս խաղը գնա։ Եվ հիմա մենք տեսնում ենք հետևանքները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, 1994-1998թթ․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։

Տնտեսագետի խոսքերով այդպիսով կար ընդդիմության դաշտը նեղացնելու հստակ միտում, և պատահական չէր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը դուրս գցեցին։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում Ազգային ժողով անցան երեք ուժեր՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքները։

Քվեների հաշվարկի ժամանակ ԲՀԿ-ն մի պահ հաղթահարում էր նվազագույն 4 տոկոսի շեմը, բայց ի վերջո ԿԸՀ-ն ներկայացրեց, որ այդ ուժը չի անցնում խորհրդարան։ Ընդդիմադիր 7 ուժեր ԿԸՀ-ի այդ որոշումը վիճարկելու համար դիմել էին Սահմանադրական դատարան, բայց հուլիսի 5-ին բարձր դատարանն անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031