Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Դադարեցրու, սա ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ»

Հոկտեմբեր 05,2019 18:09

Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով «Հայելի» ակումբում կատարվածը՝  ակումբի հիմնադիր եւ Hayeli.am կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը հայտնեց. «Այս պահին երկրում չեմ, կվերադառնամ ու կարձագանքեմ, բայց կարող եմ փաստել, որ կատարվածը այլանդակ ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ՝ իմ ընդդիմադիր կեցվածքի պատճառով: Սա է իրենց հռչակած նոր Հայաստանի դեմքը՝ հարձակում լրատվամիջոցի վրա»:

Անժելա Թովմասյանը նաեւ հավելեց. «Նիկոլ Փաշինյան գործիչ, հիշիր, քո պայքարի բոլոր ժամանակներում քո գործընկերներն են եղել քո կողքին, մի արա այդպես, դադարեցրու»:

Հիշեցնենք, որ չորս անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը եւ պահանջում էին փակել այն, նաեւ ձվեր էին նետում ու պաստառներ փակցնում ակումբի դռներին:

Հայկ Ստեփանյան

Սարգիս Մանուկյան

Այս նույն խումբը` Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանն ու Սարգիս Մանուկյանը 2019թ.-ի սեպտեմբերի 25-ին Ազատության հրապարակում հավաք էր կազմակերպել եւ հարձակվել էին ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա:

Դավիթ Հովհաննիսյանը հրապարակված տեսանյութում հայտարարում է. «Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելա Թովմասյանն իրավունք չունի ընդհանրապես որևէ գործունեություն ծավալի Հայաստանում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Անժելա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031