Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել World Boxing-ին

Ապրիլ 27,2026 16:58 Share

Բրազիլիայում անցկացված բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը Հայաստանի հավաքականն ավարտեց մեկ արծաթե մեդալով։ Այն նվաճեց գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, թեեւ հաղթանակը պետք է շնորհվեր գյումրեցի մարզիկին։

Աշխարհի գավաթի խաղարկության մենամարտերը լուսաբանելիս հաճախ էինք ի վնաս մեր բռնցքամարտիկների խիստ կողմնակալ մրցավարության մասին տեղեկություններ ստանում, ինչի հետեւանքով մեր բռնցքամարտիկներից մի քանիսը զրկվել են մեդալներից: Եվ ահա վերջին տեղեկությունը. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոք է ներկայացրել World Boxing եւ հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անարդար որոշումները հետաքննվեն եւ մեղավորները պատժվեն։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930