Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները

Հոկտեմբեր 10,2019 21:55 Share

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 10-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 4-6-ը Մարոկկոյի Մարակեշ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի աշխատանքներից:

Բանախոսի հավաստմամբ՝ առաջին անգամ Վեհաժողովի աշխատանքները կազմակերպվել են Աֆրիկյան երկրում՝ «Միջերկրյածովյան  ֆորում»  խորագրով:

Հայկական կողմն ակտիվ մասնակցություն է ունեցել տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ քննարկումներին: Շեշտադրվել է տնտեսության ներառականության կարեւորությունը, իսկ տնտեսական հարաբերություններում` խտրականության բացառումը: Կարեւորվել է հակամարտության գոտիներում տնտեսական գործունեություն ծավալողների նկատմամբ հատուկ վերաբերմունքը: Նշվել է նաեւ, որ այդ գոտիներում բնակվողները նույնպես պետք է օգտվեն ԵԱՀԿ տարածաշրջանում առկա մարդու հիմնարար իրավունքներից:

Քննարկվել են բնապահպանական մարտահրավերներին առնչվող հարցեր: Տեղի է ունեցել Հիմնական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում եղել են քաղաքական ելույթներ: Ադրբեջանական պատվիրակության անդամները հերթական անգամ փորձ են արել ԼՂ  հիմնախնդիրը ներկայացնել աղավաղված ձեւով՝ պնդելով, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է:

Հայկ Կոնջորյանը պատասխան ելույթում հանգամանալի ներկայացրել է հիմնախնդիրը: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել հարեւան պետության կազմում, եւ խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Աշխատանքների վերջին օրը տեղի են ունեցել քննարկումներ՝ ԵԱՀԿ տարածաշրջանում խտրականության եւ անհանդուրժողականության վերաբերյալ: Հայկական կողմը դատապարտել է կրոնին առնչվող անհանդուրժողականությունը:

Կայացել են նաեւ մի շարք հանդիպումներ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ:

ԱԺ պատվիրակության ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի  հետ քննարկել են մի շարք հարցեր՝ այդ թվում կառույցի ղեկավարի՝ առաջիկայում Երեւան կատարվելիք այցի վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031