Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների ծնողները փոխհատուցում են պահանջում

Հոկտեմբեր 17,2019 18:20

Զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ այսօր կրկին հավաքվել էին կառավարության առաջ: Նրանց խոսքով, այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը օրեր առաջ խոստացել էր հանդիպել եւ իրենց խնդիրներն ու պահանջները քննարկել:

Նրանք պահանջում են խտրականություն չդնել եւ փոխհատուցում կատարել բանակում զոհված զինծառայողների համար՝ անկախ նրանից, թե որ ժամանակահատվածում է գրանցվել զինծառայողի մահը:

Զոհված զինծառայողների մայրերից մեկը՝ Նունե Հակոբյանը պատմեց, որ իր որդին ղեկավարի անփութության պատճառով է զոհվել: Նա ասաց, որ այսքան տարի, իրենք որպես զոհվածի ծնող, իրենց անտեսված են զգում:

Նա պահանջում էր, որպեսզի իրենց էլ չանտեսել եւ, եթե Մարտի 1-ի զոհերի հարազատներին գումարի փոխհատուցում են տալիս, իրենց էլ ընդգրկեն այդպիսի նախաձեռնություններում:

Տիկին Հակոբյանն ասաց, որ վարչապետը խոստացել է խնդիրները քննարկել ծնողների դիմումը:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031