Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Թովմասյան. «Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է

Հոկտեմբեր 18,2019 13:26 Share

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»–ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։

Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է։

Այնպես է ստացվել, որ «սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել, բայց ես սա ընդամենն արձանագրում եմ սոսկ փաստի, այլ ոչ տրտնջալու համար։

«Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է։ Ես շնորհակալ եմ «Հայելու առաջ» հաղորդաշարի անդավաճան հեռուստադիտողներից։ Շնորհակալ եմ նաև «Կենտրոն» հեռուստաընկերության թիմից՝ երկար տարիների համատեղ աշխատանքի համար։

Ես համոզված եմ, որ ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է։ Եթե ասելիք ու անելիք ունես, ապա դրանց հանրայնացման ձևերը միշտ էլ կգտնվեն։

Անժելա ԹՈՎՄԱՍՅԱՆ
«Հայելի» ակումբի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել