Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան

Նոյեմբեր 02,2019 19:46

Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ-2019»-ի հայաստանյան պատվիրակ Կարինա Իգնատյանի “Colors of your dream” երգի տեսահոլովակի պրեմիերան։ Տեսահոլովակի նկարահանումներն անց են կացվել Ռուսաստանում, ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն, օպերատորը՝ Սերգեյ Դիշյուկը։

Նկարահանումների ընթացքում օգտագործվել են լուսային հատուկ լուծումներ եւ գրաֆիկական էֆեկտներ, որոնք էլ ավելի տպավորիչ են դարձնում մեր պատվիրակի տեսահոլովակը։ «Անչափ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ հանդիսատեսին ներկայացնել իմ եվրատեսիլյան երգի տեսահոլովակը։ Նկարահանումները շատ լավ են անցել, եւ ես անհամբեր սպասում էի արդյունքին։ Կարծում եմ, շատ գունեղ ու դրական տեսահոլովակ է ստացվել եւ հուսով եմ, որ հանդիսատեսին դուր կգա» – ասել է Կարինա Իգնատյանը։

«Կարինան անկասկած մրցույթի այս տարվա ֆավորիտներից է։ Եվրատեսիլյան երկրպագուներն անհամբեր սպասում էին նրա տեսահոլովակին, որն, ի դեպ, արդեն հասանելի է Եվրատեսիլի յութուբյան էջում» – ասել է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Մրցույթին կմասնակցի 19 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930