Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում սպանվել է բռնքամարտիկ Աշոտ Բալոյանը

Նոյեմբեր 14,2019 14:53

Մոսկվայում սպանվել է թայական բռնքամարտի եռակի չեմպիոն Աշոտ Բալոյանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

«Երեկ երեկոյան, երբ 40-ամյա մարզիկը Նախիմովսկի պողոտայում քայլում էր իր մեքենայի ուղղությամբ, անհայտ անձը նրա վրա մի քանի անգամ կրակել է, այդ թվում գլխին, և թաքնվել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հաղորդվում է, որ ստացած հրազենային վիրավորումից Բալոյանը տեղում մահացել է:

ՏԱՍՍ-ի այս տեղեկատվությունը հաստատել են Ռուսաստանի քննչական կոմիտեից: Վերջինիս ներկայացուցիչը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» և «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով: Հաղորդվում է, որ քայլեր են ձեռնարկվում կասկածյալին գտնելու և ձերբակալելու ուղղությամբ:

Ըստ որոշ աղբյուրների՝ 40-ամյա Աշոտ Բալոյանը Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայական բռնցքամարտի եռակի և տարբեր միջազգային առաջնություններում 17-ակի չեմպիոն է: Գլխավորել  Հայկական մարզական ֆեդերացիայի համաշխարհային ասոցիացիան:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930