Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Միջավայրը մաքրենք թմրամոլներից» օպերացիայի շրջանակներում պետական պաշտոնյա է ձերբակալվել․ Shamshyan.com

Նոյեմբեր 23,2019 16:50

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գևորգ Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Արթուր Հայրապետյանը, Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Մանվել Մոսինյանը և Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Էդուարդ Պողոսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հայրապետյանի մոտից հայտնաբերվել է 1 ամբողջական և 2.5 (B8) գրառմամբ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր, Մ. Մոսինյանի մոտից հայտնաբերվել է 3 հատ «Լիրիկա 10 մգ» գրառմամբ դեղահաբեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Պողոսյանը, Գ. Պետրոսյանը և Ս. Մոսինյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Ա. Հայրապետյանը, ով աշխատում է Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի պետ՝ ձերբակալվել է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930