Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գյումրիում բերման են ենթարկել գործարար Շեկոյին

Դեկտեմբեր 09,2019 21:52

Քիչ առաջ Գյումրիում բերման են ենթարկել գործարար Գագիկ Ուզունյանին` Շեկոյին:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու հետ կապված ծեծկռտուք էր տեղի ունեցել. Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը  գրառում էր կատարել` նշելով, որ իր ընկերոջը Անի թաղամասում գտնվող Ջավախք խանութի դիմաց  ծեծել են, նրա միջոցով սպառնացել իրեն: Պատճառը եղել էր  Կարեն Սարուխանյանի`  Ռոբերտ Քոչարյանի կողմից ծաղկեպսակ ուղարկելու առթիվ հնչեցրած քննադատությունը: Պատգամավորը դիմել էր ոստիկանություն: Կարեն Սարուխանյանը նշել էր, որ միջադեպի մասնակիցներից մեկը Շեկոն է:

Քիչ առաջ Շեկոյի ընկերը` Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրի մտնելիս ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է իր մեքենան, նրա բառերով ասած` հարձակվել են իր մեքենայի վրա ու քաղաքացիական հագուստով անձինք` առանց բացատրության,  ուժի կիրառմամբ բերման են ենթարկել Շեկոյին:

Մինչ այս պահը որևէ տեղեկություն չունեն` ուր են տարել նրան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031