Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց հունվարի 1-ից չեն ների

Դեկտեմբեր 12,2019 12:48 Share

Այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստում ասաց, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը 2020 թվականի հունվարի 1-ից չի երկարաձգվի: Օրենքը հնարավորություն էր տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը եւ, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

«Օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից դրսեւորված խրախուսական ակտ: Օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետ տարիքը լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը, ինչը արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած, Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ»,-ասաց պարոն Տոնոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, թեեւ օրենքի երկարացում չի լինելու, բայց այդ օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ մինչեւ դեկտեմբերի 31-ը. «Մինչ հունվարի 1-ը օրենքը ուժի մեջ է, եւ այն սիրելի հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չի, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն այսօր ինքնաթիռի տոմս առնել այս բոլոր պրոցեդուրաները անցնեն, եւ նոր տարին էլ Հայաստանում նշեն»։

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031