Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ձայնը պետք է լսելի լինի համաժողովի ժամանակ․ Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամի հայտարարությունը

Դեկտեմբեր 21,2019 22:15

Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.

Դեկտեմբերի 23-ին կկայանա ՀՖՖ նախագահի ընտրությունները: ՀՖՖ Գործադիր Կոմիտեի՝ դեկտեմբերի 6-ին կայացած նիստի ժամանակ, 9 Կազմակերպությունների գործունեությունը հանիրավի կասեցվել է: Ժողովի ընթացքում, մինչ նախագահական ընտրություններին անցնելը, պետք է քննարկվի այդ կազմակերպությունների հետագա ճակատագիրը:

Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:20 ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է ՀՖՖ Արտահերթ ժողովի ընթացակարգը, որտեղ ծանուցվել է, թե ինչպես պետք է անցկացվեն ընտրությունները և արդյոք կկասեցվի մեր 9 կազմակերպությունների գործունեությունը: Քվեարկությունը պետք է կայանա յուրաքանչյուրի համար առանձին ընթացակարգով: Ծանոթանալով տեքստին՝ ժողովն անօրինականորեն չի պատրաստվում լսել մեր կազմակերպություններից որևէ մեկի տեսակետը և դիտարկումները: Նոր Հայաստանում՝ առանց մեր կարծիքի արտահայտման, կազմակերպությունների ճակատագիրը կարող է վերջնականապես խեղաթյուրվել, այն դեպքում, երբ տարիներ շարունակ պատշաճ կերպով կատարել ենք մեր ստանձնած պարտավորությունները՝ նույն թվում նաև ֆուտբոլային: Ցանկացած պարագայում, կարծում ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լինի համաժողովի ժամանակ և պահանջում ենք ձայնի իրավունք, որպեսզի ներկայացնենք մեր դիրքորոշումը, առաջիկա ծրագրերը և հիմնավորումները:

Նման անհիմն որոշումով ՀՖՖ-ն արատավորում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններում վաստակած բարի համբավը՝ պատճառելով բարոյական եւ նյութական վնասներ:

Քանի որ ընթացակարգը պաշտոնապես ներկայացվել է աշխատանքային շաբաթվա վերջին օրվա ավարտին, ուստի, ըստ կանոնակարգի, չենք հասցրել ներկայացնել պաշտոնական նամակ:

Պահանջում ենք քվեարկությունից առաջ ձայնի իրավունք՝ մյուս կազմակերպությունների առաջ ներկայացնելու մեր արդարացի տեսակետները:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031