Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակելու եմ խենթի նման սիրել ֆուտբոլն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին. Զոհրապ Եգանյանն ազատման դիմում է ներկայացրել

Դեկտեմբեր 26,2019 11:17

ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել և այն ընդունվել է: Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար, ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին:

Շնորհակալություն այն մարդկանց, որոնց հետ պատիվ ունեցա աշխատել, սովորել նրանցից ու կիսվել սեփական փորձով: ՀՖՖ նոր ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, կարևոր չեն անձերը, կարևորը երկիրն է ու մեր ֆուտբոլի զարգացումը: Ժամանակն է, որ մեր թիմերն ու ազգային հավաքականները գրանցեն լուրջ արդյունքներ ու մասնակցեն խոշոր մրցաշարերի, դրան հասնելու համար առկա է ամեն տեսակի պայման: Կարծում եմ, պակասում է միայն հավատը, մենք դա կարող ենք տղաներ ու աղջիկներ, ոչ մեկն էլ մեզանից առավել չէ: Բարով մնաք, շնորհակալություն:

ՀՖՖ նախագահի խորհրդական

Զոհրապ Եգանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031