Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ոստիկանության պետի պաշտոնակատարը եղավ դիտակետերում

Դեկտեմբեր 30,2019 23:14

Դեկտեմբերի 30-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի և ԱԺ պատգամավորների հետ այցելեց մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին՝ շնորհավորելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Արման Սարգսյանը ծանոթացավ մարտական հերթապահության ընթացքին, ծառայության ու կենցաղի պայմաններին և պարենային ապահովմանը։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը եղավ դիտակետերում, զրուցեց ոստիկան-սահմանապահների հետ, քննարկեց նրանց խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Ատոմյանը, ծանոթանալով մարտական հերթապահության առանձնահատկություններին, ոստիկանության զորքերի ծառայողներին շնորհակալություն հայտնեցին մարտունակության, բարեխիղճ ծառայության և պետական սահմանն անառիկ պահելու համար։

Տեր Վրթանես քահանան դիքերում օրհնության կարգ կատարեց։

Արման Սարգսյանը, շնորհավորելով մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին, վստահ արձանագրեց, որ նրանք շարունակելու են պատվով ու նվիրումով կատարել իրենց սրբազան առաքելությունը՝ ամուր կանգնելով հակառակորդի առջև։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031