Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ուրեմն՝ ո՞րն է նրանց իրական մտահոգությունը։ Որ ընդդիմությունը միավորվո՞ւմ է, թե՞ որ այդ միավորումը կարող է վերջ դնել իրենց քաղաքական հովանավորի իշխանությանը. Արմեն Խաչատրյան

Նոյեմբեր 06,2026 10:11 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընդդիմության հավաքից հետո հատկապես զազրելի են թվում նախկինում Կոնգրեսին հարած որոշ մարդկանց՝ հանկարծակի ի հայտ եկած «մտահոգությունները»։

Հետաքրքիր է՝ այդ մարդիկ ինչո՞ւ չէին մտահոգվում, երբ Նիկոլ Փաշինյանը տապալում էր Արցախյան բանակցությունները՝ սեփական քաղաքական շահերը վեր դասելով ազգային շահերից։ Չէի՞ն մտահոգվում, որովհետև նրանից լափաբաժին էին ակնկալում։

Չմտահոգվեցին, երբ նա պատերազմը բերեց մեր տուն, ազգին մատաղ արեց ու Արցախին ու մեր հայրենակիցներին մենակ թողեց ադրբեջանական ագրեսիայի դեմ։

Չմտահոգվեցին, երբ Արցախն ամբողջությամբ նվիրեց Ալիևին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքներից զիջումներ արեց Ադրբեջանին, երբ Հայաստանի ինքնիշխանությունը դարձրեց սակարկության առարկա։

Չմտահոգվեցին, երբ պատերազմ հայտարարեց մեր ազգային ինքնությանն ու արժեքներին։

Բայց ահա հիմա հանկարծ մտահոգվել են։

Մտահոգվել են, որ նախկինում իրար դեմ պայքարած, երբեմն անհաշտ քաղաքական հակառակորդներ եղած ուժերը գիտակցել են մի պարզ ճշմարտություն. սեփական տարաձայնությունները մի կողմ դնելն ու միասնական ճակատով հանդես գալը ոչ թե դավաճանություն է սեփական անցյալին, այլ այսօրվա քաղաքական իրավիճակում ազգային պատասխանատվության դրսևորում։

Եվ ուրեմն՝ ո՞րն է նրանց իրական մտահոգությունը։ Որ ընդդիմությունը միավորվո՞ւմ է, թե՞ որ այդ միավորումը կարող է վերջ դնել իրենց քաղաքական հովանավորի իշխանությանը։

Երբ երկրի ճակատագիրն է որոշվում, քաղաքական հակասությունները հաղթահարելը հասունության նշան է։ Իսկ այդ գործընթացին խոչընդոտելը՝ սեփական նեղ շահերի սպասարկում։

Ազգային աղետի առաջ կանգնած երկրում միասնությունից վախենալն ու այն վարկաբեկելը քաղաքական դիրքորոշում չէ։ Դա ընտրություն է՝ հօգուտ անսկզբունք ընթացքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30