Լրահոս
Օրվա լրահոսը

19-ամյա վարորդը Mercedes-ով Շիրակի մարզպետարանի դիմաց մխրճվել է տրանսպորտային կանգառի մեջ, տապալել այն ու էլեկտրասյունը․ shamshyan.com

Հունվար 01,2020 20:05

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ, 19-ամյա Նշան Եղիազարյանը իր վարած Mercedes մակնիշի 31 FF 555 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ Շիրակի մարզպետարանի դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել նշված հասցեում գտնվող տրանսպորտային միջոցների համար տեղադրված կանգառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Ն. Եղիազարյանն ու նրա ուղեւոր, Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, Գեւորգ Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Բախման հետեւանքով էլ կանգառն ամբողջովին ավիրվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031