Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյան. Հորդորում եմ ներդրողներին մասնակից դառնալ Վանաձորում զբոսաշրջության խթանման մեր նախաձեռնությանը

Հունվար 05,2020 19:35

2020 թվականը ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով ևս չի զիջելու նախորդ տարվան, եթե ոչ` գերազանցելու:

Մասնավորապես, Վանաձորում նախատեսում ենք վերականգնել միջպետական ճանապարհին կապվող Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի տարանցիկ փողոցները:

Այսօրվա վանաձորյան շրջայցի ընթացքում հասցրեցինք լինել Դեմիրճյան փողոցում, Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքում և թիվ 11 ավագ դպրոցի հարակից փողոցում և ուսումնասիրել ծրագրի իրականացման հնարավորությունները:

Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև մի շարք այլ ենթակառուցվածքների ստեղծում: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ նախագծեր:

Կրկին հորդորում եմ ներդրողներին մասնակից դառնալ Վանաձորում ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման մեր նախաձեռնությանը և նպաստել հանրապետության երրորդ քաղաքի տնտեսական թռիչքին:

Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆ

ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031