Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տարբեր մասնագետներ քննում են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը. Լեւոն Բաղդասարյան

Հունվար 15,2020 21:50

«Բազմիցս ենք ասել՝ խափանման միջոց կալանքի հիմքերը բացակայում են, դատավորն այսօր քննեց ու եզրահանգեց, որ չկան հիմքեր, հաշվի առավ նաեւ Մանվել Գրիգորյանի հիվանդության հանգամանքը»,- Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքի փոփոխության մասին դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց նրա փաստաբաններից Լեւոն Բաղդասարյանը՝ չցանկանալով մեկնաբանել այսօր ավելի վաղ Գրիգորյանի մեկ այլ փաստաբան Արսեն Մկրտչյանի պնդումը, թե խափանման միջոցի փոփոխություն չի լինի, դատախազության հրավիրած արտահերթ նիստը հետագա հնարավոր նախատինքներից ապահովագրվելու նպատակ ունի:

Պարոն Բաղդասարյանի խոսքով, կոնսիլիում է սկսվել, տարբեր մասնագետներ քննում են գեներալի առողջական վիճակը: Փաստաբանն իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխությունը չի համարում ժամանակին, կարծում է՝ վաղուց պետք է անդրադառնային խափանման միջոցին. «Կալանքը պատիժ չէ, եթե բացակայում են կալանքի հիմքերը, անձը պետք է ազատության մեջ լինի: Կալանքը խոչընդոտել է Մանվել Գրիգորյանի ինտենսիվ բուժմանը»:

Հիշեցնենք, որ  ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում`   Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ այսօր արտահերթ դատական նիստ էր հրավիրվել։ Հիշեցնենք նաեւ, որ Մանվել Գրիգորյանը ծանր վիճակում է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հրեշտակ մը չէր, սակայն հրէշ ալ չէր: Իսկ նոյնիսկ եթէ հրէշ պիտի նկատուի, իր հանդէպ գործադրուած անասելի վերաբերմունքի լոյսին տակ, այժմու իշխանութեան դերակատարները նուազ հրէշներ չեն: Ամէն դէպքում, սա «Նոր» Հայաստան չէ, հաստատ:

    Ամենաիրականանման վարկածը այն է որ Նիկոլ Փաշինյանը իր վրէժը առաւ, քանի որ Փետրուար 2008-ի պետական յեղաշրջման փորձի ժամանակ, որու ղեկավարներէն մէկն էր ինք, Փաշինյանը, այս անձը վերջիվերջոյ որոշեց մնաց Պետութեան կողքին:

    Վերոյիշեալ դէպքերի կապակցութեամբ, ուրեմն, այս անձը Փաշինյանի առաջին ծայրագոյն զոհը չէ: Այլ՝ տասնըմէկերորդը:

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940
    https://haytougchamlian.blog/

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031