Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց

Հունվար 15,2020 20:45

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց փոխել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը:

Հիշեցնենք, որ  ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում`   Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ էր հրավիրվել։ Նախքան դատավորի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը, մեղադրող դատախազը խնդրել էր կալանքի փոփոխության վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի առնել երկրից Մանվել Գրիգորյանի չհեռանալու մասին հանգամանքը, այսինքն` գոնե ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք նաեւ, որ Մանվել Գրիգորյանը ծանր վիճակում է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031